Միջերկրածովյան կրիա. Հայաստանի Կարմիր գիրք
Միջերկրածովյան, հունական կամ կովկասյան կրիան (լատ.՝ Testudo graeca) ցամաքային կրիաների (լատ.՝ Testudinidae) ընտանիքի եվրոպական 4 ներկայացուցիչներից մեկն է։
Ունի բարձր, կլորավուն քերթավոր կարապաքս մոտ 35 սմ երկարությամբ, բաց-դեղնականաչ կամ դեղնավուն գորշ գույնի, մուգ բծերով։ Առջևի վերջույթներին կա 5 կամ 4 ճանկ։ Ազդրերի ետևի մասում առկա է եղջրային ելուն Երբեմն ունի կենտ վերպոչային վահանիկ, բաց գույնի մուգ բծերով պլաստրոն, որոշ առանձնյակների մոտ պլաստրոնը կարող է բացակայել։ Արուների մոտ այն կենտրոնական մասում գոգավոր է, իսկ վերպոչային թիթեղիկը գդալանման արտափքված է։
Միջերկածովյան կրիայի արեալն է հանդիսանում են Հյուսիսային Աֆրիկան, հարավային Եվրոպան և հարավ-արևմտյան Ասիան։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում այն տարածված է Կովկասի սևծովյան ափին( Անապաից դեպի հյուսիս մինչև Սուխում), նաև Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և Դաղստանում։
Այս տեսակի կրիաների բաժանումը ենթատեսակների իրենից դժվարություն է ներկայացնում։ Մեծ արեալի հետևանքով, որը ընդգրկում է երեք մայրցամաք, նաև նրանց տարածվածությունը տարբեր լանդաշաֆտներում և տարբեր կլիմայական պայմաններում, բիոտոպերը ստեղծեցին բազմաթիվ տարբերակներ։ Այս պահին հայնաբերված են մոտ 20 ենթատեսակ