18 միլիոն դրամ՝ Արարատյան դաշտի հորերի լուծարման և կոնսերվացման համար
Գործադիրը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնում է 18 միլին դրամ Արարատյան դաշտում հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների համար: Նախատեսվում է լուծարել 5 և կոնսերվացնել 15 հոր: Որոշումն ընդունվեց սույն թվականի մարտի 31-ին:
Մինչ այժմ Արարատյան դաշտում լուծարվել է 49 և կոնսերվացվել՝ 40 խորքային հոր:
Հիշեցնենք, որ Արարատյան դաշտում ջրօգտագործողների կողմից Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի չկարգավորված եւ չվերահսկվող շահագործման արդյունքում Արարատյան դաշտի ջրային հորիզոնները կտրուկ նվազել էին եւ շրջանում ստեղծվել էր աղետալի վիճակ:
