Առաջավորասիական ծական. Հայաստանի Կարմիր գիրք
Ծածանազգիների ընտանիքին պատկանող ձուկ է։
Կարգավիճակը: Անհետացող, ոչ բավարար չափով ուսումնասիրված տեսակ է: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:
Տարածվածությունը: Սև, Կասպից և Արալ ծովերի ջրամբարներում:
Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է Քուռ և Արաքս գետերի հետ կապված բոլոր ջրամբարներում:
Ապրելավայրերը: Գետերի և ջրավազանների դանդաղ հոսքով և տիղմային հատակով տեղամասերը:
Կենսաբանության առանձնահատկությունները: Սնվում է մանր հատակային ջրային օրգանիզմներով: Ակտիվ է մթնշաղային և գիշերային ժամերին: Հայաստանի տարածքում կենսաբանությունն ուսումնասիրված չէ:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Եզակի առանձնյակներ բռնվել են 40–ականների վերջին Տարոնիկ գյուղի մոտ:
Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:
Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Արհեստական վերարտադրություն չի կատարվել: