Քուռի քարթակ. Հայաստանի Կարմիր գիրք

Քուռի քարթակը ծածանազգիների ընտանիքին պատկանող ձուկ է։

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Քուռ և Արաքս գետերի ավազաններում, Ուրմիա լճի վտակում` Հադերչայում:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է եղել Հայաստանի բոլոր գետերում, բացի Սևանա լճի ավազանից:

Ապրելավայրերը: Գետերի ավազային կամ ավազատիղմային տեղամասերը ջրի դանդաղ հոսքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանի տարածքում գործնականորեն ուսումնասիրված չէ: Բենթոսային օրգանիզմներով սնվող մերձհատակային տեսակ է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տասնամյակներում թվաքանակը կտրուկ նվազել է: Ներկայումս ձկնաբանական հավաքներում չի հանդիպում:

Վտանգման հիմնական գործոնները: Ինվազիոն ձկնատեսակների մրցակցային ազդեցությունը, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Չի պահպանվում: Արհեստական վերարտադրություն չի կատարվել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում