Հանքատերերը Հայաստանում հանդիսանում են գետերի վերացման պատճառ

«Հայաստանում գետերը աղտոտվում են երեք ձևով՝ բակիչների կողմից կենցաղային աղբով, հանքարդյունաբերության շնորհիվ, և փոքր ՀԵԿ-երի միջոցով, որոնք գետի ջուրը վերցնում են ամբողջությամբ»,- իր խոսքում նշեց բնապահպան Սեյրան Մինասյանը սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուիլիսի ժամանակ:

«Աղտոտումը հասնում է այնպիսի մասշտաբների, որ կարող է հանգեցնել գետերի ոչնչացմանը, կամ վատագույն դեպքում կոյուղու կվերածվեն: Դրանցից են Աղթալա գետը, Կարճևանը, Շնողը, որը «հարուստ է» մոլիբդենով: Քիմիական հավելումներ չկան համարյա թե ջրի մեջ: Գետերի ջրի մեջ շատ են ծանր մետաղները: Կարելի է հանքավայրերն աշխատեցնել ժամանակակից սարքավորումներով: Սակայան, մեր հանքատերերն աշխատացնում են ամենահին, նախնադարյան սարքավորումներով, հաշվի չառնելով իրենց հասցրած սպառնալիքը գետերին»:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ներկայացրեց ծանր մետաղների վնասակարության հետևանքները գետերի ջրերի մեջ. «Բարձր սարերի շնորհիվ է, որ ունենք մաքուր ու որակյալ ջուր, սակայն, դրանք աղտոտում ենք հանքավայրերով: Ծանր մետաղները, որոնք առկան են գետերի ջրի մեջ խիստ թունավոր են կենդանի բնության համար: Ծանր մետաղները կտրուկ նվազեցնում են հողի բերրիությունը, բերքատվությունը, ազդում է կենդանի օրգանիզմների վրա, առաջացնում կենդանիների և մարդկանց մոտ տարբեր մաշկային հիվանդություններ: Հանգեցնում է անգամ գենետիկական խաթարումների, չբերության, հրեշածնության, մեռելածնության: Սա Հայաստանի օրինակը չի, այլ ամբողջ աշխարհում տարածված օրինակն է»:

Հանքատերը աղտոտելով բնությունը, գետերը, ջրերը, պատասխանատվություն չի կրում վերջում ավելացրեց Հ. Սանասարյանը. «Պատասխանատվությունը ընկնում է պետբյուջեյի վրա, ըստ ընդունված օրենքի: Հանքատերերը աշխատում են Հայաստանում իրենց համար իդեալական պայմաններով»: Փաստորեն հանքատերերը աղտոտում են մեր օգտագործվող գետերի ջուրը, իսկ որպես «շնորհակալություն» դրա համար վճարում ենք մենք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում