Վարչապետը հորեր չունի. Ա. Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարարությունը կշարունակի հետևել, որ Սևանում ձկնորսության արգելքը շարունակի գործել: Այս մասին դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Բնապահպանության նախարարությունը ստուգել է արտեզյան հորերը՝ առանց հաշվի առնելու կոչումն ու դիրքը, այդ մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են բնապահպան տեսուչները առաջին հերթին ստուգում «մանր և միջին բիզնեսին», այլ ոչ վարչապետին և նրա մտերիմներին, նախարարը հավաստիացրեց, որ այդ լուրերը սուտ են: «Վարչապետը հորեր չունի, սակայն նրան մտերիմ անձինք ունեն: Առաջիններից մեկը ստուգվել են հենց ձեր կողմից նշված անձանց կալվածքները: Խախտումներ չեն արձանագրվել: Իսկ շնորհիվ օդափոխության ռեժիմի անցման, այդ հորերի ծախսը հաջողվել է կրճատել վայրկյանում մոտ 30-35 լիտրով», - ասաց նախարարը: