«Վայրի առևտուր» ֆիլմը ցուցադրվել է Կենդանիների իրավունքների միջազգային հավաքի ընթացքում

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի հեղինակած «Վայրի առևտուր» ֆիլմը ցուցադրվել է Կենդանիների իրավունքների միջազգային 5-րդ հավաքի ընթացքում (International Animal Rights Gathering), որը տեղի է ունեցել Վրաստանում այս տարվա սեպտեմբեր ամսին։ 

Հավաքին մասնակցել են Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի և մի շարք այլ տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես նշել են Հավաքի կազմակերպիչները՝ թեպետ մասնակիցները տարբեր երկրներից են, բայց համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ պաշտպանել կենդանիների իրավունքները։ 

Ֆիլմը պատմում է 2017-2021 թվականների ընթացքում վայրի կենդանիների առևտրում Հայաստանի մասնակցության մասին։ Վերջին տարիներին Հայաստան աննախադեպ քանակությամբ վայրի կենդանիներ են ներմուծվել առևտրային նպատակներով։ Ֆիլմը փաստում է նաև, որ ՀՀ-ը ներգրավված է վայրի կենդանիների միջազգային առևտրում և հանդիսանում է տարանցիկ երկիր։ 

«Վայրի առևտուր» ֆիլմը Հավաքին ներկայացրել է Փրո Փոուզ բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ֆիլմի ստեղծման խորհրդատու Նարե Արամյանը։ Դիտումից հետո բուռն քննարկում, հարց ու պատասխան է ծավալվել թեմայի շուրջ, ներկաները շատ հետաքրքրված են եղել բարձրացված խնդիրներով և դրանք դիտարկել են նաև սեփական երկրների փորձով։ 

Օրացույց
Մարտ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում