Ամեն ինչ սկսվում է մանկուց․․․

Օրեր առաջ հոդվածի հեղինակն ականատես է եղել կենդանիների հանդեպ բռնության դրսևորման դեպքի։ Մի խումբ երեխաներ հարձակվել են փորքիկ կատվի վրա և քաղցրավենիքի տոպրակը հագցրել կատվի գլխին` զվարճանալու նպատակով։ Հարց է առաջացել․ «Ո՞վ է մեղավոր այս վիճակի համար, ծնողները, թե՞ երեխաները, գուցե ուսուցիչները»։

Սերը դեպի բնություն ու կենդանիների երեխաների մեջ պետք է սերմանել մանկուց։
Բնությունը մենք ենք, բնության մի մասնիկ են նաև կենդանիները։ Սիրել ու հոգ տանել կենդանիների հանդեպ, նշանակում է հոգ տանել ինքներս մեր հանդեպ։ Կենդանիների դերը պետք է կարևորել մեր կյանքում։ Սա խնդիր չէ, սա հիմնախնդիր չէ, այլ ցավալի իրականություն է, ինչով վաղվա մեր լինել կամ չլինելու խնդրին ենք զարկ տալիս։ Այսօրվա ձեր երեխայի կատակը, վաղը դառնալու է «բնության աղետ»-ի պատճառ։

Դեպքի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողը զրուցել է Դինգո թիմ ՀԿ հիմադիր-նախագահ՝ Օվսաննա Հովսեփյանի հետ։ Դինգո թիմը զբաղվում է անտուն կենդանիների բուժօգնությամբ, անտուն ու լքված տերով կենդանիների համար նոր տուն գտնելու հարցերով, աջակցությամբ։ Տիկին Հովսեփյանը նշել է, որ ցավոք Հայաստանում այդ խնդիրը համատարած է ու դա միանգամից լուծել հնարավոր չէ։ Պետք է ժամանակ, պետք է կրթություն, պետք է ձևավորել ճիշտ մթնոլորտ, սակայն այդ ամենը դանդաղ ու համակարգային գործընթաց է և տևում է տարիներ։

Հեղինակի կողմից

Յոհան Գյոթե. «բնությունը կատակներ չի ճանաչում, այն միշտ ճիշտ է, միշտ լուրջ, միշտ խիստ է, սխալներն ու թյուրիմացությունները գալիս են մարդուց»։

 

Նյութը պատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսրանի լրագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Մարինե Դվոյանը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում