Մահացել է Կարինե Դանիելյանը
Այսօր մահացել է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։ Նա 1991-1994 թթ․ եղել է ՀՀ բնապահպանության նախարար,1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր),1995 թ․ առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ էր, 2012 թ. առ այսօր՝ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչն է:
Կարինե Դանիելյանը հեղինակել է շուրջ 270 գիտական հոդվածներ և մենագրություններ։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ցավակցում է հարզատներին։