Ստեղծվել է «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնությունը

Օրերս ստեղծվել է «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Մոտկորի ձորի հարակից գյուղերի կանաչ զարգացմանը։ Նախաձեռնության ստեղծման գաղափարը ծնվել է բոլորովին վերջերս, երբ Մարց գյուղի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման նպատակ է եղել։ Մարցում նախատեսված հանրային քննարկումը, սակայն, տապալվել է։ 

Նախաձեռնությանը միացել է նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը։ 

Նախաձեռնության ստեղծման առաջնամարտիկներից մեկը՝ «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանը գրել է․ «Վերջապես ծնվեց Մոտկորի ձորի զարգացման միավորումը, որում ընդգրկված են բազմաթիվ կառույցներ։ (Ի դեպ միավորմանը կարող է միանալ յուրաքանչյուր բարեխիղճ ու ցանկացող կազմակերպություն)

Մոտկորի ձորի մասին այսուհետ շատ կլսեք, ինքը տալու շատ գրավչություններ ունի ձեզ։ Գեղեցիկ անտառներից մինչև պատմամշակութային վայրեր, լեռնային աննման զանգվածներ։

Մոտկորի ձոր ասելով պատկերացրեք 30 կմ ձգվող գեղատեսիլ վայրերով հարուստ մի տարածք Լոռվա մարզում, որտեղ կա 6 իրար հաջորդող գյուղեր։

Բայց մինչ Մոտկորը կընդունի ձեզ, այն ունի մի քանի բաց վերք, որոնք պիտի բուժի նաև մեր աջակցությամբ։ Առաջին բաց վերքը դա ավտոճանապարհն է, որին շատ մանրամասն դեռ կանդրադառնանք։

Այժմ եկեք օգնենք տարածել «Մոտկորի զարգացման միավորում» ֆբ էջը, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում։

Իմացեք, որ 6 գյուղի բնակիչ երախտապարտ է ձեր հոգատար վերաբերմունքի համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում