«Դինգո թիմ»-ը հրաժեշտ է տվել սիմվոլ դարձած 18-ամյա Դինգոյին

#Դինգո-ս գնաց․․․

Սպասեց երեխես ծնվի, ու հենց հաջորդ օրը սուս ու փուս քնեց, ու էլ չարթնացավ․․․
Ու սրտիս մեջ թողեց մշտական մի տխուր անկյուն, որ վերջին պահին չկարողացա կողքին լինեմ․․․

Մի ամբողջ 18 տարի իմ անբաժան մասնիկ, իմ լավագույն ընկեր, մի ամբողջ չափահասության տարիքի չափ կողքս ես եղել, ու հիմա կյանքիցս մի մեծ բան պակասել ա քո գնալով։

Դինգոն սովորական շուն չէր, իրա նկատմամբ սիրով սկսվեց Դինգո թիմը, ստեղծվեց առաջին կենդանասեր կամավորական խումբը, ստեղծվեց առաջին որդեգրման էջը․․․
Իրա շնորհիվ հազարավոր կենդանիներ փրկվեցին ու որդեգրվեցին, ձևավորվեց մի ամբողջ մշակույթ․․․

Այդ ընդամենը 5 կիլոյանոց փոքրիկ շունը իրականում տակից շատ բան ա արել, ու իրա անունը կրող Դինգո Թիմը միշտ կհիշացնի, որ ինքն եղել ա, ու եղել ա կարևոր դեմք։

Փոքրիկ, լաչառ, լուսավոր Դինգոս, ում հետ ինչի միջով ասես չեմ անցել, անհամար լավ ու վատ օրեր եմ ունեցել, բոլոր դժվար ժամանակներին միասին ենք եղել․․․

Ու հիմա էլ չկա։ Դժվար է հավատալ․․․

Ինձ անընդհատ թվում ա, թե դեռ պետքա կլինիկայից հետ բերեմ տուն․․․

Մնաս բարով իմ #ՊառավՅար

 

«Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում