Դիլիջանում շան վրա կրակողը հյուրանոցի սեփականատերն է․ մանրամասներ
Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերեց սատկած շուն՝ արնոտ վիճակում։
Իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց. Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։ Նա իրավապահներին ներկայացրեց որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Դիլիջանի վերոնշյալ 30-ամյա բնակիչը «Սեն» հյուրանոցի սեփականատեր «Սենոն» է։ Հյուրանոցն ու դրա սեփականատերն ուշադրության կենտրոնում են հայտնվել դեռևս 2019թ․-ի օգոստոս ամսին, երբ հյուրանոցի տարածքում կասկածելի հանգամանքներում «հայտնվել» էր արջի քոթոթ։