Դիլիջանում սկսվել է թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը

Թափառող կենդանիների խնդիրը տևական ժամանակ է, ինչ գտնվում է Դիլիջան համայնքի համայնքապետ Արմեն Սանթրոսյանի ուշադրության ներքո, որպես հրատապ խնդիր: Այս մասին հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը։

Հաղորդագրությամբ ասվում է․ «Ըստ սահմանված ընթացակարգերի բազմիցս հայտարարվել է մրցույթ՝ թափառող շների ստերջացման համար, բայց դիմող կազմակերպություններ չեն եղել:

Վերջապես ի հայտ է եկել կազմակերպություն, որը Դիլիջան համայնքում սկսել է թափառող շների ստերջացման գործընթաց:

Հարկ է առանձնահատուկ նշել և շնորահակալական խոսքեր ասել մեր համաքաղաքացի Աննա Դավթյանին, որը անշահախնդիր և կամավորական հիմունքներով միացել է այս աշխատանքների իրականցմանը»:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում