Լավ լուր․ ՀՀ հարավում արձանագրվել է թավշաոտ բու (ֆոտո)

«Շիկահող» պետական արգելոցը՝ թավշաոտ բվի նոր, անվտանգ կացարան ունի:

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում խոշոր կաթնասունների և թռչունների մշտադիտարկման արդյունքում հուլիսի 7-ին արձանագրվել է թավշաոտ բու, որը Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ է և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես «խոցելի» տեսակ (VU D1):

Մինչ օրս համարվում էր, որ տեսակը հանդիպում է միայն ՇՄՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, սակայն երկրի հարավում թռչնատեսակի հայտնաբերումը զգալիորեն ընդլայնում է նրա արեալը:

Թավշաոտ բուն նստակյաց տեսակ է: Բնադրում է փչակներում, արեալի այլ հատվածներում հաջողությամբ բնակեցնում է թռչնաբները: Տարեկան մեկ անգամ է ձվադրում` փետրվարից մինչև հունիս, կախված կերային բազայի առկայությունից: Դնում են 1-10, սովորաբար, 3-7 ձու: Զարգացումը տևում է 25-32 օր:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում