Ծառահատումներ՝ արդեն նույնիսկ «Հարբած անտառ»-ում (ֆոտո)
«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը շարունակում է ահազանգել Տավուշի մարզում տեղի ունեցող ապօրինի իրադարձությունների մասին։ Գրառումներից մեկում, մասնավորապես, ասվում է․ «Բանը հասել է նրան, որ սկսել են կտրել ու գողանալ անգամ «Հարբած անտառ» կոչվող տարածքից, որը Դիլիջան քաղաքի գրեթե ցանկացած մասից տեսանելի է իսկ կենտրոնից ընդամենը հինգ րոպեում ոտքով կհասնեք։ Իսկ այս ամենի մեջ ամենազզվելին էլ այն է, որ այս ամենը տեսել ու ֆիքսել է ոչ թե անտառապահը, որը երբեք տարածքում չի լինում, այլ ուղղակի զբոսաշրջիկ։
Եվս մեկ անգամ կրկնենք. քաղաքի կենտրոնին կպած անտառից, ամենատուրիստական ու տեսանելի մասից կտրել են սոճիներ, անտառապահը «չի էլ իմացել», նկատել է մեկ ուրիշ մարդ»։