Ապօրինի փայտանյութը թաքցրել էր «ԶԻԼ-130»-ի մեջ
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին ստուգել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան:
Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդ գյուղում` մի անծանոթից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Այս թեմայով




