«Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք»-ի հոդվածով 1-ին քր. գործն արդեն դատարանում է

ՀՀ Քրեական օրենսգրքի 258.2 հոդվածով (Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք) «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի դատարան: 

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ նշվում է. «Սուրեն Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ դեկտեմբերի 1-ին ժամը 13:15-ի սահմաններում Գետափ ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ իրեն ամրակցված ՏՕԶ-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով ընդհատել է կենդանու՝ շան կյանքը»: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում Սուրեն Աղաջանյանը նշել է. «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի... էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք... ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր... պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան»:

Սուրեն Աղաջանյանի գործով դատավոր է նշանակված Տավուշի մարզի դատավոր Զոյա Զաքինյանը, խափանման միջոցն է ստորագրություն չհեռանալու մասին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում