Որքան են կազմում կենսածին նյութերը Սևանա լիճ թափվող գետերում․ հուլիս
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազա-նային կառավարման տարածքում (ՋԿՏ) ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում»,- այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնից:
Կենտրոնը ներկայացնում է նաև 2019թ․-ի հուլիս ամսին Սևանա լիճ թափվող գետերում կենսածին նյութերի վիճակագրությունը։
Ասվում է նաև․ «Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը: Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»: