Ինչո՞ւ և ի՞նչ պատճառով ենք մենք տեսնում Սևանա լճի տարբեր «գույները» (ֆոտո)

Ոչ մասնագետների համար…

Սևանի գույնի մասին

Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր ՛՛գույները՛՛, ու ի վերջո ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները:

Երբ, ասենք, Սևանա լիճը դիտարկվում է, օրինակի համար, դրոնի օգնությամբ ամենայն հավանականությամբ գալիս ես այն եզրակացության, որ ջուրը, իրոք, «կապույտ» կամ «փիրուզագույն» է /նկար 1/:

Կապույտ Սևան

Արևի ճառագայթների որոշակի երկարության ալիքները կլանվում են, իսկ որոշները անդրադառնում են ջրի մոլեկուլներից: Կլանվում են կանաչ, կարմիր, դեղին եւ մյուս «գույները», իսկ կարճ-ալիքային կապույտ և մանուշակագույնն անդրադարձվում են, արդյունքում լիճը տեսնում ենք կապույտ գույնով:

Երբ լիճը կանաչավուն երանգով է, ապա դա խոսում է պլանկտոնների, մասնավորապես /Սևանի դեպքում/ ցիանոբակտերիանների առկայության մասին: Վերջիններս իրենց քլորոֆիլներով կլանում են արևի ճառագայթների կարմի և կապույտ «գույները», արտացոլելով կանաչ «գույնը»: Ինչպես կարճ տարբերակով ասում են ՆԱՍԱ-ում. որքան շատ պլանկտոն/ջրիմուռ ջրում, այնքան կանաչ, որքան քիչ՝ այնքան կապույտ:

Փիրուզագույն կամ կաթնագույն երանգներով Սևան

Սևանա լճի գույնը, որը վերջին օրերին դիտվում է, բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել, թե մասնավորապես ինչով է դա պայմանավորված:

Լճերի նման գունավորման պատճառ կարող են լինել ինչպես բնական (հրաբխային, հիդրոթերմալ, սառցադաշտային և այլն), այնպես էլ մարդածին (անթրոպոգեն - հիմնականում ջրիմուռների որոշ տեսակների ծաղկամ արդյունքում, չի բացառվում նաև սուլֆադների, քլորիդների ու որոշ այլ միացությունների համապատասխան կոնցետրացիաների դեպքում):

Սևանա լճի բնապահպանական խնդիրների պատճառով կարելի է պնդել, որ փիրուզագույն կամ կաթնագույն երանգները պայմանավորված են մարդածին գործոնով:

Համաձայն միջազգային մի շարք աղբյուրների ջրիմուռների միատոմ (օրինակի համար նշվում է կոկոլիտոֆոր տեսակը) և երկատոմ որոշ տեսակները կան, որոնք ծածկված են լինում կալցիումի կարբոնատի փոքրիկ թիթեղիկներով կամ սիլիցիումի միացություններով: Ջրիմուռների ծաղման արդյունքում այդ թիթեղիկները առանձնանալով որոշակի ժամանակահատվածում ջրում ստեղծում են շերտ, որում լույսի ճառագայթների ցրման արդյունքում տեսնում ենք կաթնագույն կամ փիրուզագույն երանգները /ականջը կանչի/:

Սևանա լճում ընթացող բացասական գործընթացների մասով.

Սևանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խոր շերտերում և հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ ոչնչանալու են:

Սխեմատիկ պատկերով ներկայացվել է ջրիմուռնեով ծաղկման պատճառահետևանքային կապը/նկար 2/:

Հակաօրինական գործընթացների մասով

https://www.facebook.com/seasidestartupsummit/videos/2340374432908269/, այս միջոցառումից ինչ կա, կարծեք սկսում են???

Կարող ենք մոռանալ իրավակիրարկման մասին, Ազգային Ժողովին խնդրում եմ մի քնեք. Սևանի մասին օրենքի, ԲՀՊՏ-ների և մի շարքի իրավական ակտերի գործնեություն դադարեցրեք...

 

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում