Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ աշխարհում փիղ է սպանվում... (տեսանյութ)
Վերջին երեք տարիների ընթացքում որսագողերը սպանել են շուրջ 100 000 փիղ: Այս թվաքանակի առաջացման հիմքում փղոսկրի նկատմամբ մարդկանց մոտ առկա պահանջարկի աճն է, որի պատճառով էլ կտրուկ կրճատվել է աֆրիկյան փղերի թվաքանակը: Որսագողերը սպանում են կենդանիներին ավելի արագ, քան նրանք հասցնում են բազմանալ:
1970-ական թվականներին փղոսկրի նկատմամբ պահանջարկն աճեց, քանի որ մատակարարվող քանակի գրեթե 80 տոկոսը բաժին էր ընկնում որսագողության միջոցով ձեռք բերվածին: 1989թ.-ին ՍԻԹԵՍ (CITES/Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) միջազգային կոնվենցիայի ընդունմամբ արգելք դրվեց փղոսկրի միջազգային առևտրի վրա՝ փորձ կատարելով պայքարել զանգվածային ապօրինի առևտրի դեմ:
Արդյունքում փղոսկրի առևտրով զբաղվող խոշոր սև շուկաները վերացան, Աֆրիկայում նկատվեց որսագողության դեպքերի նվազում: Սակայն 2011թ.-ին կրկին դեպքերի աճ նկատվեց, քանի որ այդ տարի հայտնաբերվեցին փղոսկրի ապօրինի ձեռք բերված խմբաքանակներ: Փղերի պոպուլյացիան սկսեց կտրուկ անկում գրանցել:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ որսագողերը սպանել են մոտ 33 630 առանձյակ յուրաքանչյուր տարի 2010-2012թթ. ժամանակահատվածում: Այս ցուցանիշը գերազանցում է կենդանատեսակի բնական վերաարտադրության տեմպին: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ փղերի պոպուլյացիան կրճատվում է 60-70 տոկոսով: