«Մենք սպասում ենք խնդրի հանգուցալուծմանը». ԱՄՆ դեսպանը՝ Ամուլսարի խնդրի մասին

Կարծում եմ շատ կարևոր է, որ Հայաստանն ու ԱՄՆ աշխատեն միասին թափանցիկ, կանխատեսելի և արդար բիզնես միջավայր ապահովելու համար ոչ միայն հայկական բիզնեսների, այլ նաև միջազգային ներդրումների համար: Այս մասին օրերս ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին:

«Մենք սպասում ենք խնդրի հանգուցալուծմանը, որն առկա է վերջին ամիսներին: Կարծում ենք շատ կարևոր է, որ նման խնդիրները լուծվեն արագ ու արդյունավետ»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ձևավորված խնդրին: Թրեյսիի խոսքով, Լիդիանն այդ միջազգային ներդրողներից մեկն է: Միևնույն ժամանակ նա նշել է, որ բոլոր բիզնեսները պետք է պահպանեն տեղական օրենքները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում