Ֆրանսիական կողմի հետ քննարկվել է կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ընթացքը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությունները քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը:

Բնապահպանության նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում ավելի հաճախակիացել են շրջակա միջավայրի խնդիրներով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները, ինչը լիովին համահունչ է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերություններին։ Նախարար Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ Ֆրանսիական կողմի հետ ունեցած քննարկումների ընթացքին։ Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էլ տեղեկացրել է Ֆրանսիա կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում այդ նախաձեռնության շուրջ բարեկամ պետության պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքները։ Ներկայացվել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների և բնապահպանական պետական կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել է կլիմայական ֆինանսավորման մեխանիզմի ներդրման՝ Հայաստանի առաջարկը։ Դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել է նախաձեռնությունը և սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են պաշտոնական հաղորդակցությունների և հանդիպումների միջոցով արագացնել կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման գործընթացը և սերտացնել ոլորտի մյուս հարցերի ուղղությամբ փոխգործակցությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում