ԱՄՆ-ում հայրը և որդին դաժանորեն սպանում են մայր արջին ու քոթոթներին (տեսանյութ)

Օրերս «Dailymail»-ը տեսանյութ է հրապարակել, որում հայրը և որդին ապօրինի որսի միջոցով սպանում են ամերիկյան սև արջին (Ursus americanus) և նրա քոթոթներին: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ալյասկա նահանգում 2018թ.-ի ապրիլ ամսին: Տեսանյութի գլխավոր «հերոսները» 41-ամյա Էնդրյու և 18-ամյա Օուեն Ռեններներն են: 

Նկարահանումն իրականացվել է գաղտնի՝ իրականացվող հետազոտական աշխատանքների ընթացքում և հրապարակվել է միայն այն ժամանակ, երբ հայրն ու որդին ենթարկվել են պատասխանատվության: Ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես են մղկտում քոթոթները, երբ Էնդրյու Ռենները կրակում և սպանում է մայր արջին, այնուհետև որդի Ռեններըսպանում է նաև արջի ձագերին: 

«Նրանք սա երբեք չեն կարողանա կապել մեզ հետ»,- ասում է Օուեն Ռենները և ջերմորեն հարվածում հոր ձեռքին: Տեսանյութի մեջ հստակ երևում է, թե ինչպես է որդի Ռենները տարբեր դիրքերով լուսանկարվում սպանված արջի մարմնի հետ: 

Ոստիկանությունը պարզել է, որ կենդանիներին սպանելուց հետո հայրը և որդին մաշկազերծ են արել մարմիններն ու օգտագործել թե՛ մորթին, թե՛ միսը: Ալյասկա նահանգում գործող օրենքների համաձայն՝ քոթոթներին կամ խնամքի տակ ձագեր ունեցող մայր արջին որսալն արգելված է: Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են Ռեններները մի քանի օր անց վերադառնում նույն տարածք՝ տանելու համար սպանված քոթոթների մորթիները, որոնք նախօրոք թաքցրել են: 

Էնդրյու և Օուեն Ռեններները մեղադրվել են ապօրինի որս իրականացնելու մեջ: Հունվար ամսին Էնդրյու Ռենները դատապարտվել է 5 ամիս բանտարկության: Վերջինս պարտավորվել է վճարել նաև 20 000 ԱՄՆ դոլար տուգանք, իսկ նրա որսորդական լիցենզիան անվավեր է ճանաչվել 10 տարով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում