Թեստ. ճանաչում եք արդյո՞ք կարմիրգրքյան այս հայտնի բույսերը
Ներկայացնում ենք ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված, բարձրակարգ բույսերից Շքանարգիզազգիներին պատկանող հազվագյուտ ծաղկատեսակներ, որոնցից մի քանիսն այժմ ակտիվորեն վաճառվում են Երևանի փողոցներում և վաճառքի կենտրոններում:
Դրանք բացառիկ բույսեր են, որոնք մարդկային գործոնի ազդեցությամբ հայտնվել են ՀՀ կարմիր գրքում: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ընթերցողին է ներկայացնում ուսուցողական նյութեր, որը նպատակաուղղված է հանության ուշադրությունը կենտրոնացնել կարմիրգրքյան կենդանիների և բուսատեսակների վտանգվածության կարևորագույն խնդրին, ինչպես նաև ՀՀ բնակիչներին ծանոթացնել Հայաստանի յուրահատուկ բնաշխարհի հետ: