«Ով ասես կարող է դառնալ որսորդ միության անդամ և ստանալ զենք». անվերահսկելի իրավիճակը շարունակվում է (տեսանյութ)

«Ով ասես առանց որևէ լուրջ հիմնավորման և առանց որևէ կարգավորող ձևաչափի կարողանում է ստանալ որսորդ միության թույլատվություն, զենք ունենալ և կիրառել այդ զենքը հասարակական միջավայրում: Որսորդներն ամաչում են, որ իրենց շարքերում նման մարդիկ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարե Արամյանը:

«Փրո Փոուզ» բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, ասուլիսի ընթացքում անդրադառնալով խնդրին, կարևորեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Լրագրողների հետ զրույցում «Դինգո թիմ» ՀԿ ղեկավար Օվսաննա Հովսեփյանը խոսեց վերջերս թափառող կենդանիների նկատմամաբ դրսևորվող դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, իսկ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանն անդրադարձավ նաև որսի ոլորտում, ինչպես նաև անազատության մեջ պահվող կենդանիների խնդիրներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում