Արագիլները մեզ խանգարում են, այնպես արեք բներն այստեղ չլինեն... (տեսանյութ)

«Մարդիկ մեզ ասում էին՝ «արագիլները մեզ խանգարում են, այնպես արեք բներն այստեղ չլինեն, մենք հիմա ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ թռչուններն այստեղ չմնան»»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով վերջերս տեղի ունեցած արագիլի վրա կրակելու դեպքին:

«Փրո Փոուզ» բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը կարևորեց օրենսդրական ոլորտում առկա իրավիճակը՝ ասելով. «Այս ամենի պատճառը միանշանակ բացարձակ բարձիթողի և միտումնավոր չկարգավորվող օերնսդրական դաշտն է, որը ձեռնտու է բնակչության տարբեր ստվար զանգվածների՝ սկսած բացարձակ ապաշնորհ որսորդներից, որոնց այդպիսին կոչել հնարավոր չէ, մինչև ամենաանպատասխանատու գյուղացին: Պետությունը չպետք է թույլ տա քաղաքացին ինքնադատաստան տեսնի կենդանու հետ»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Գայ գյուղում արագիլի հետ կապված դեպք էր արձանագրվել: Վիրավոր թռչնին հայտնաբերած քաղաքացիները վստահեցնում են, որ թռչնի վրա կրակել են: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում