Էլեկտրահարման եղանակով որսացել են ձկներ ու բռնվել

Ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին, ժամը 00.45-ին Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող Արփա գետի «Պլատինա» կոչվող հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1975 թվականին ծնված Համլետ Պ.-ին և 1967 թվականին ծնված Կարապետ Գ.-ին:

Նրանք ներկայացրել են 2 ռետինե պաշտպանիչ հագուստ, պայուսակ, որի մեջ եղել է մարտկոց, հոսանքի կարգավորիչ, 2 փայտյա ձող՝ վրան ամրացված մետաղյա օղ՝ ցանցով և մալուխներով:

Կարապետ Գ.-ն հայտարարել է, որ էլեկտրահարման եղանակով որսացել է ձկներ, դրանք պահել գետի ափին: Նշված վայրից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված՝ իր բռնած 7 ձկները: Նշված առարկաները և ձկները վերցվել են հետագա ընթացքը որոշելու համար: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում