Ոստիկանությունը շներին մեքենայի հետևից քարշ տվողին տուգանել է 230.000 դրամով

Ինչպես հայտնել ենք, հուլիսի 28-ին սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում էր, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։ Դեպքի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

«Դինգո թիմի» էջից տեղեկանում ենք, որ շներին մեքենայի հետևից քարշ տվող մարդը տուգանվել է 230.000 դրամով և արդեն վճարել է տուգանքը: «Վերջապես մեր երկիրը սկսում է քայլ առ քայլ երկիր դառնալ: Վերջապես կենդանու նկատմամբ դաժան վերաբերվողները սկսում են պատիժ ստանալ ու մենք անելու ենք ամեն բան, որ այդ պատիժը գնալով մեծացնի իր չափսերը»,- գրում է «Դինգո թիմը»:

Նշենք, որ վնասված կենդանիներին ին խնամակալության տակ է վերցրել «Դինգո թիմը»՝ անվանակոչելով նրանց Առչո և Բուռչո:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում