Հերթական վտանգավոր միջադեպը վայրի կենդանիների մասնակցությամբ ռուսական կրկեսում (տեսանյութ)

Կրկեսում վարժեցված վայրի կենդանիների մասնակցությամբ հերթական չափազանց վտանգավոր միջադեպն է տեղի ունեցել: Ռուսական կրկեսի հայտնի վարժեցնողներ՝ Զապաշնի եղբայրների ներկայացումը դուրս է եկել ծրագրված սահմաններից:

Հենց ներկայացման ընթացքում վագրերից մեկը հարձակվել է առյուծի վրա և նրանց միջև մենամարդ է սկսվել: Եղբայրներից մեկը ստիպված է եղել կրակել, որպեսզի բաժանի կենդանիներին: Միջադեպն առանց զոհերի հնարավոր է եղել կարգավորել:

Նշենք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, կենդանաբաններ, կենդանապաշտպաններ, ինչպես նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես դեմ են արտահատվել վայրի կենդանիներին նման միջոցառումներում օգտագործելու և անազատ պայմաններում պահելու գործընթացին, եթե դրանք չեն կրում ուսումնական կամ գիտական նպատակներ: Վայրի կենդանիների տեղը վայրի բնության մեջ է: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում