«5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենը բացահայտում է
Նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից, վերջերս ուշագրավ գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում:
Ներկայացնենք դրանցից մեկը, որը, ըստ էության, պարզաբանում է, թե ինչն է եղել հեռանալու պատճառը. «2013 թվականի առաջին երամսյակից սկսյալ Պետ Եկամուտների կոմիտէի ստուգումներ սկսան կապանի հանքավայրում ինչի հետեւանքով 2014 թվականին նույն ՊԵԿ-ի հեքյաթային որոշման վրա մեր ընկերությունը տուգանվեց մոտավորապես $10 միլիոն դոլար.
4 անգամ դիմել եմ ՊԵԿ-ի նախագահ Գ. Խաչատրյանին հանդիպման համար, նա չի պատասխանել»,- գրում է նա:
Վերջինս շարունակում է. «Դատարան դիմելուց բացի հարցը անձնապես բարցրացրեցի երկրի նախագահ Ս.Սարգսյանին.
Մէկ փայլուն օրվա ընթացքին, առավոտ ժամը 10-ին Բաղրամյան 26-ում հանդիպեցայ նախագահի հետ, երկար զրույցի ժամանակ Ան հստակ ասեց բանակ ենք պահում, պիտի գումարը տամ, նույն օրը կեսօր ժամը 12-ին հանդիպեցայ վարչապետ Հ. Աբրահամյանի հետ կառավարության շենքում, ան ասեց բանակ ենք պահում պիտի տաս...ասեցի հասատ չեմ տալու որովհետեւ հեքյաթներ եք պատմում...երկար խոսելուց հետո ասեց լավ ինչքան կըտաս, ասեցի ոչ մի բան բայց կը շարունակեմ նպաստել Պաշտպանության նախարարության,...
ասեց չէ 5 միլիոն դոլար տուր էս հարցը լուծենք...ծիծաղից մերա...
ասեցի պատրաստ եմ 1.5 միլիոն դոլար տրամադրել զինված ուժերին որպես նվիրատվություն, բայց ուրիշ ոչինչ, ...ասեց ոչ, գնա հարցդ լուծի Գագիկ Խաչատրյանի հետ...խոստացայ որ եթէ հարցը չի լուծվի կամ հիմնարկը վաճառում ենք կամ փակում...ասեց դու էդ լիազորությունը չունես, ասեցի կը տեսնես...չմեկնած ինձանից 150 հազար դոլար նվիրատվություն խնդրեց Արտաշատի եկեղեցվո գմբեթի կարուցման համար, կոպիտ մերժեցի...
նույն օրը հանդիպեցի անկիրթ եւ անդաստիարակ Գ. Խաչատրյանի հետ, ով շատ ընդվզած ընդունեց ինձ մեղադրելով որ ինչի իրանից շուտ հանդիպել եմ նախագահի եւ վարչապետի հետ, հանդիպումնիս կարճ էր, համացայնեցինք չհամացայնիլ...մոտ 10 միլիոն դոլար հավելյալ վճառ պետությունը մեզ պարտք էր, ասեց էդ գումարը հեչ առա եւ տուգանքը կը վերացնի :)… ասեցի բացարվում է, գնալու ենք միջազգային դատարան մինչեւ վերջ եւ հիմնարկն էլ վաճառելու ենք Հայաստանից դուրս գանք, չհավատաց...ասեց մեկա էդ գումարը տալու ես...դե անկիրթը ինչ կը հասկնա միջազգային բիզնեսի նորմերից...
ոչ ոք թող չզարմանա, որ վնասով վաճառեցինք հիմնարկը եւ դուրս եկանք հայաստանից
մնացած մանրամասնությունները կը պատմեմ ԱԱԾ-ին
ՀԳ. բոլոր տգետները որ շարունակաբար նույն երգն են երգում, որ օտարը եկաւ հարստացավ եւ գնաց, գնացեք գլուխնիդ պատին տվեք, ձեզ թալանողը միշտ էլ եղեր է ձեզ 10 հազար դրամով գնող ձեր իշխանությունը» (գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման):