Վոլգոգրադի կրկեսում արջը հարձակվել է վարժեցնողի վրա (տեսանյութ)

Օրերս Վոլգոգրադի շրջանում շարժական կրկեսի հերթական ներկայացման ընթացքում ելույթ ունեցող արջը հարձակվել է վարժեցնողի վրա: Վկաները պնդում են, որ կենդանին ելույթից առաջ նյարդային էր և ակնհայտ դժգոհ էր ինչ-որ բանից: 

Տեսանյութում երևում է, որ արջը զայրույթ է ցուցաբերում, այնուհետև հարձակվում փայտով զինված վարժեցնողի վրա: Կենդանին մարդուն հեշտությամբ գետնին է տապալում: Մի քանի վայրկյան անց հանդիսատեսի կեսից ավելին լքում է դահլիճը, իսկ կենդանին բաց է թողնում վարժեցնողին՝ թույլ տալով տանել նրան:

Ինչպես արջի, այնպես էլ վարժեցնողի վիճակի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

Այս դեպքի առնչությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը գրում է. «Շատ հուսով եմ, որ օրենքով կարգելվի վայրի կենդանիների որևիցե կերպ օգտագործումը հայաստանյան կրկեսներում: FPWC-ին հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին օրենքի նախագիծ մշակել այս հարցով»: 

Նշենք, որ Հայաստանում այժմ գործում է «Գոշա» Շապիտո կրկեսը, որտեղ «ելույթ» է ունենում նաև արջի քոթոթ: ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի, սեփականության համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին, այդ թվում՝ կարմիրգրքյան կենդանիների մասով վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում են նշված կառույցի ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում