ՀՀ բնության հուշարձանները

Արփա գետ. ՀՀ Բնության հուշարձան
Արփա (Արևելյան Արփա), Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ...
2016-04-13 16:22:54
Հրազդան գետ. ՀՀ Բնության հուշարձան
րազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), գետ Հայաստանի Հանրապետությունում, Արաքսի ձախ վտակը։ Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան): Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևա...
2016-04-13 16:02:14
Արաքս(գետ). ՀՀ Բնության հուշարձան
Արաքսը (նաև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանա...
2016-04-13 15:59:09
Որոտան(գետ). ՀՀ Բնության հուշարձան
Որոտանը գետ է, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապ...
2016-04-13 15:54:47
Ախուրյան (գետ). ՀՀ Բնության հուշարձան
Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է միջին ծախսը 26,9խմ/վ (տարեկան 900 միլիոն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանո...
2016-04-13 15:51:55
Քասախի ջրվեժ. ՀՀ Բնության հուշարձան
Քասախի ջրվեժ, Հայաստանի ամենաբարձր ջրվեժը։Բարձրությունը՝ 70 մետր։ Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի վրա, Հովհանավանք վանական համալիրի դիմաց։
2016-04-13 15:48:43
«Հերհեր» ջրվեժ. ՀՀ Բնության հուշարձան
Հերհեր, ջրվեժ, բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի Հերհեր գետի վրա գտնվող համանուն գյուղից 2.5 կմ հյուսիս։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 20...
2016-04-13 15:40:46
«Քարավազ» ջրվեժ. ՀՀ Բնության հուշարձան
Քարավազ, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը ջրվեժ է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերհեր գետի աջակողմյան վտակի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական ...
2016-04-13 15:37:02
«Ջերմուկ» («Ցոլք») ջրվեժ. ՀՀ Բնության հուշարձան
Ջերմուկի ջրվեժ, ջրվեժ, բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշա...
2016-04-13 15:34:14
«Հայելի» լիճ. ՀՀ Բնության հուշարձան
«Հայելի» լիճ, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2 կմ արևելք, ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պ...
2016-04-13 15:30:28
«Շաքի» ջրվեժ. ՀՀ Բնության հուշարձան
Շաքիի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Գտնվում է Սյունիքի մարզում` Սիսիան քաղաքից հյուսիս։ Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժ...
2016-04-13 15:25:55
«Կապույտ» լիճ. ՀՀ Բնության հուշարձան
Կապույտ լիճ, լիճ ՀՀ Արարատի մարզում՝ Հովտաշեն գյուղի մոտ՝ 823 մ բարձրության, վրա։ Ունի էրոզային ծագում։ Երկարությունը 500 մ է, լայնությունը՝ 100 մ, մակերեսը՝ 0,05 կմ², առավելագույն խորությունը 3 մ, ջրի ծավալը՝ 55 000 մ³։ Սնումը ստորերկրյա է։ Ջուրը պղտոր է, օգտագործվում է Հովտաշեն գյուղի հողատարածքները ոռոգելու նպատա...
2016-04-13 15:18:01
«Կապուտան» (Գոգի) լիճ. ՀՀ Բնության հուշարձան
2016-04-13 15:13:07
«Ծաղկարի» լիճ. ՀՀ Բնության հուշարձան
Ծաղկարի, լիճ Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա։ Մակերեսը՝ 3 հա:
2016-04-13 15:07:53
Մանթաշի ջրվեժներ. ՀՀ Բնության հուշարձան
Մանթաշի ջրվեժներ, ջրագրական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, Մեծ Մանթաշ գյուղից 16 կմ հարավ-արևմուտք, համանուն գետի աջ վտակի վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բն...
2016-04-13 15:05:18
«Անանուն» լիճ. ՀՀ Բնության հուշարձան
Անանուն, լիճ, բնության ջրաերկրաբանական հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկի ենթաշրջանում, Ախուրյանի ջրավազանում, ծովի մակարդակից 3200 մետր բարձրության վրա։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության հո...
2016-04-13 14:58:25
«Ակնա» լիճ. ՀՀ Բնության հուշարձան
Ակնա, հրաբխային ծագման լիճ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 կմ²։ Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լե...
2016-04-13 14:55:06
Վիշապա (լիճ). ՀՀ Բնության հուշարձան
Վիշապալիճ, ջրագրական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը լիճ է։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից մոտ 4 կմ արևելք։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի...
2016-04-13 14:52:33
«Շամլուղի լճակ». ՀՀ Բնության հուշարձան
Շամլուղի լճակ, ջրագրական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Լոռու մարզի Շամլուղ գյուղական համայնքում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հա...
2016-04-13 14:47:26
«Դսեղի Ծովեր» լիճ. ՀՀ Բնության հուշարձան
Դսեղի Ծովեր, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության ...
2016-04-13 14:44:43
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում