«Ջերմուկ» («Ցոլք») ջրվեժ. ՀՀ Բնության հուշարձան

Ջերմուկի ջրվեժ, ջրվեժ, բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։

Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում