«Ակնա» լիճ. ՀՀ Բնության հուշարձան

Ակնա, հրաբխային ծագման լիճ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 կմ²։

Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։

Ակնա լճից սկսվող խողովակաշար առուների ցանցը ջրարբիացնում է ընդարձակ արոտավայրեր։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում