Միջազգային

Տեխասում ջրհեղեղները խլել են 2 մարդու կյանք
ԱՄՆ Տեխաս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները խլել են առնվազն 2 մարդու կյանք, ևս 3-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնել է СNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերից մեկի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայում, որը մայրուղուց քշել էր ջրի հոսանքը: Եվս մեկ մարդ խեղդվել է սեփական տանը, որը ...
2016-05-28 11:02:25
Մեխիկոյի իշխանությունները կրկին հայտարարել են էկոլոգիական տագնապ
Մեխիկոյի հովտում օդի վիճակը տեղի իշխանություններին ստիպել է մեգապոլիսում կրկին հայտարարել էկոլոգիական տագնապ՝ հայտնում է TASS-ը: Մեխիկոյի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի հաղորդագրությամբ՝ ուրբաթ օրը օդի որակը եղել է շատ վատ, համապատասխան ցուցանիշը հասել է 165 կետի: Այդ կապակցությամբ կրկին ներմուծվել են անձնական ավտոտրանս...
2016-05-28 11:00:36
Գտնվել է «աշխարհի ամենագեղեցիկ» ձին
Համացանցից օգտվողները ԱՄՆ-ում ապրող Ֆրիդրիխ անունով ձիուն ճանաչել են որպես աշխարհում ամենագեղեցիկը, հայտնում է The Daily Mail-ը: Հովատակը ամբողջովին սև է: «Ֆրիդրիխ, դու իմ տեսած ձիերից ամենագեղեցիկն ես: Միայն աստված կարող էր ստեղծել արվեստի այդպիսի գործ»,- նշել է համացանցից օգտվողներից մեկը: Կենդանին ապրում է Pinna...
2016-05-27 19:30:00
Տարին մեկ անգամ ճապոնական այս լիճը դառնում է...
Տոկիոյի պարկերից մեկի մշտական հաճախորդները ամեն տարի սպասում են այն ժամանակվան, երբ սակուրան կծաղկի, և նրա վարդագույն ծաղիկների թերթիկները ամբողջովին կծածկեն փոքրիկ հարմարավետ լճակի մակերեսը: AdMe.ru-ն կիսվում է ռոմանտիկ վայրի լուսանկարներուվ և նախազգուշացնում, որ ձեր բաղձալի ցանկությունների թվում կավելանա ևս մեկը՝ այցելել այդ ...
2016-05-27 19:00:44
Solar Impulse 2-ը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրէջք է կատարել ...
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ արևային մարտկոցներով Solar Impulse 2 ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդության շրջանակներում վայրէջք է կատարել Փենսիլվանիա նահանգի Լիհայ շրջանում: Այս մասին ասված է նախագծի թվիթերյան պաշտոնական օգտահաշվում: «Բերթրան Փիքարը հենց նոր վայրէջք կատարեց Լիհայ Բելիում՝ Նյու Յորքի դարպասների մոտ, վառելիքի ...
2016-05-27 18:30:26
Brent նավթի գինը գերազանցել է 50 դոլարը
Brent նավթի գինը 2015 թվականի նոյեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 50 դոլարի նշագիծը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 2.8 տոկոսով՝ հասնելով 50.03 դոլարի։ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսներ...
2016-05-27 18:00:12
Երեխաների ծանր աշխատանքը Ինդոնեզիայի ծխախոտի պլանտացիաներում
Ինդոնեզիան ծխախոտի արտադրությամբ 5-րդն է աշխարհում: BBC-ն հետաքննության ընթացքում պարզել է, որ դրա արտադրությունում բոլոր փուլերում օգտագործվում է երեխաների աշխատանքը: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ հազարավոր երեխաներ են աշխատում վտանգավոր պայմաններում: BBC-ի թղթակիցը եղել է Լոմբոկ կղզո...
2016-05-27 17:00:07
Ավստրալիայում ռոբոտները կովեր կարածեցնեն
Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կկարողանա անանսուններին արածեցնել, հայտնում է novosti-n.org-ը: Սարքն ունի հատուկ սենսորներ, որոնք օգնում են հայտնաբերել հիվանդ կենդանիներին, գնահատել նրանց մարմնի ջերմաստիճանը, հետևել տեղաշարժին: Սարքը նաև կարողանում է պարզել արոտավայրերի կառուցվածքը և որակը: Մաս...
2016-05-27 16:29:35
Ճապոնացին ռեկորդային 27.23 հազար դոլարով 2 հատ «Յուբարի» տեսակի սեխ է գնել
Ճապոնիայի Հոկայդո կղզում 2016-ի առաջին բերքի «Յուբարի» տեսակի 2 սեխ վաճառվել է ռեկորդային 3 մլն իենով (27.23 հազար դոլար): Jiji գործակալության տվյալներով՝ այդ տեսակի սեխերը, որոնք էլիտար են համարվում հյութալի պտղամսի հագեցած քաղցր համի համար, գնել է Հոնսյու կղզու Ամագասակի քաղաքի սուպերմարկետներից մեկի սեփականատերը:...
2016-05-27 15:03:34
Նոր սարքը կարող է մեզում վիրուսներ հայտնաբերել
Թեքսասի համալսարանի գիտնականները էլեկտրաքիմիական սենսոր են ստեղծել, որը կարող է մեզում արագ ի հայտ բերել վիրուսները: Գիտնականների խոսքով, իրենց մեթոդը հարմար է ցանկացած վիրուսի հայտնաբերման համար, ներառյալ մարդու իմունոդեֆիցիտի վիրուսը եւ Զիկա վիրուսը, որը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով: Սենսորը զինված է գերբարակ էլեկտր...
2016-05-27 13:44:38
Ամերիկյան նահանգներով 26 պտտահողմ է անցել
Ամերիկյան 5 նահանգներով 26 պտտահողմեր են անցել։ Առնվազն 12-ը անցել են Կանզասով, մնացածը՝ Միչիգանով, Օկլահոմայով, Տեխասով և Կոլորադոյով։ Այս մասին հայտնում է The Watchers-ը։ Սպասվում է, որ բարդ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։ Կանզասում հզոր փոթորիկը մի քանի պտտահողմերով անցել է Դոջ Սիթիի մոտով՝ ավերելով 6 ...
2016-05-26 15:09:59
Ինչպես է Միջերկրական ծովում շրջվել ներգաղթյալներով նավակը
Իտալիայի ռազմածովային ուժերի կողմից նկարահանված տեսանյությում երևում է, թե ինչպես է ներգաղթյալներով լեփ-լեցուն նավակը շրջվում Միջերկրական ծովում: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ երևույթին, նավակը շրջվել է այն պատճառով, որ մարդիկ՝ տեսնելով փրկարարական նավը, կուտակվել են նավակի մի ծայրում: Իտալական պարեկային «Բետիկա» ...
2016-05-26 14:48:37
No Comment. Ալիգատոր՝ Դալլասի դպրոցներից մեկի մոտ
2016-05-26 14:38:34
Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է հինգ երկրաշարժ
ՍՊԾ դիտացանցը մայիսի 19-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից: Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Մայիսի 20-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել ...
2016-05-26 14:23:06
Ադրբեջանը միացել է Թուրքիան շրջանցող տնտեսական նախագծին
Ադրբեջանը միացել է Թուրքիան շրջանցող տնտեսական նախագծին: Իրանի երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին հայտնել է, որ նոր տրանսպորտային երթուղին կանցնի Իրանի տարածքով Հարավային Կովկասի երկրներով: Երթուղու վերջնակետը ԵՄ-ն է: Հասան Աշուրին հայտնել է Վրաստանի եւ Ադրբեջանի հետ նոր տրանսպորտային երակ ստեղծելու հարցում պա...
2016-05-25 17:10:02
Զբոսաշրջիկներով հեղեղված ուղղությունների թոփ-12. Business Insider (ֆոտոշարք)
Business Insider պարբերականը նշել է թոփ-12 ուղղությունները, որոնք տառապում են զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքից: «Այդ զբոսաշրջային կետերը կնախընտրեին, որ իրենց չվճարեին»,- նշում է պարբերականը: Այդ ուղղությունները բառացիորեն հեղեղված են զբոսաշրջիկներով: Իսկ տեղի բազմադարյա ճարտարապետությունը կամ զարմանալի գեղեցկությ...
2016-05-25 16:59:04
ՌԴ-ում վավերացրել են ՀՀ-ին առանց տուրքի նավթ եւ ալմաստ մատակարարելու մասին համաձ...
Դ Դաշնության խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրապնդում է Ռուսաստանից առանց տուրքի մատակարարվող նավթամթերքի վերջնական ցուցակը: Փոփոխությունները կատարվել են 2013-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում, որով նախատեսվում է Ռուսաստանից անտուրք Հայաստան մատակարարել նավթամթերք, գազ եւ ալմաստ այն քանակ...
2016-05-25 16:51:47
Թաիլանդը զբոսաշրջիկների համար մի քանի կղզի է փակել մարջանների քայքայման պատճառով
Թաիլանդի ծովային ռեսուրսների դեպարտամենտը զբոսաշրջիկներին արգելել է այցելել Փհուքեթ կղզու արեւելյան ափերից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող Կհայ Նոկ, Կհայ Նույ եւ Կհայ Նայ կղզիները: Այս մասին ասված է դեպարտամենտի հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն: Երեք փոքր կղզիները փակելու եւ զբոսաշրջության հետ կապված բոլոր շի...
2016-05-25 14:36:00
Որոշ դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել. ԱՆ
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու Վրացական Ավերսի-Ռացիոնալ ընկերության գրության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում. 1. Վրաստանի «Նեոստիմ, բետա-ֆենիլ-գամ...
2016-05-25 14:33:01
Հնդկաստանում 9 մարդ դարձել է ավազե փոթորկի զոհը
Հնդկաստանում ավազե փոթորիկը հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում 9 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Փոթորիկը ծառեր, էլեկտրահաղորդալարեր և գովազդային վահանակներ է տապալել։ Մասնավորապես մի վիթխարի ծառ է շրջվել Թաջ-Մահալի տարածքում։ Տարերային աղետը մոլեգնել է 12 ժա...
2016-05-25 14:30:25
Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում