Թաիլանդը զբոսաշրջիկների համար մի քանի կղզի է փակել մարջանների քայքայման պատճառով

Թաիլանդի ծովային ռեսուրսների դեպարտամենտը զբոսաշրջիկներին արգելել է այցելել Փհուքեթ կղզու արեւելյան ափերից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող Կհայ Նոկ, Կհայ Նույ եւ Կհայ Նայ կղզիները: Այս մասին ասված է դեպարտամենտի հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:

Երեք փոքր կղզիները փակելու եւ զբոսաշրջության հետ կապված բոլոր շինությունները ապամոնտաժելու որոշումը կայացվել էր մայիսի 19-ին:

Կհայ կղզին զբոսաշրջիկների համար փակ է անորոշ ժամկետով: Մարջանե խութերի ավելի քան 80 տոկոսը ինտենսիվ էրոզիայի են ենթարկվել զբոսաշրջիկների հոսքի պատճառով: Ջրի աղտոտումը կղզիներ այցելության եւ զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորման հետեւանք է, որը հանգեցրել է տեղի էկոհամակարգի լրջագույն փոփոխության, ինչն էլ առաջ է բերել մարջանների քայքայումը, ասված է փաստաթղթում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում