Ադրբեջանը միացել է Թուրքիան շրջանցող տնտեսական նախագծին

Ադրբեջանը միացել է Թուրքիան շրջանցող տնտեսական նախագծին:

Իրանի երկաթուղիների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին հայտնել է, որ նոր տրանսպորտային երթուղին կանցնի Իրանի տարածքով Հարավային Կովկասի երկրներով: Երթուղու վերջնակետը ԵՄ-ն է: Հասան Աշուրին հայտնել է Վրաստանի եւ Ադրբեջանի հետ նոր տրանսպորտային երակ ստեղծելու հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Նախագծի իրականացման արդյունքում փոխադրման ժամանակահատվածը 45 օրից կրճատվել է մինչեւ 23 օր: Նախագծին կմասնակցեն նաեւ Ռուսաստանն ու Ֆինլանդիան, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Press TV-ն:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում