Հնդկաստանում 9 մարդ դարձել է ավազե փոթորկի զոհը

Հնդկաստանում ավազե փոթորիկը հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում 9 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է նահանգի ոստիկանությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Փոթորիկը ծառեր, էլեկտրահաղորդալարեր և գովազդային վահանակներ է տապալել։ Մասնավորապես մի վիթխարի ծառ է շրջվել Թաջ-Մահալի տարածքում։ Տարերային աղետը մոլեգնել է 12 ժամ։

Ավազե փոթորկին փոխարինելու են եկել ուժգին անձրևները։ Տեղի իշխանությունների գնահատականներով՝ տարերային աղետի հարվածի հետևանքով նահանգում ոչնչացել է մանգոյի բերքի առնվազն 70 տոկոսը և հացահատիկի բերքի 50 տոկոսը։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում