BBC-ն անդրադարձել է Զանգակ և Բամբակ արջերին (տեսանյութ)

Մայիսի 18-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամակալության տակ գտնվող Զանգակ և Բամբակ արջերը վերադարձվեցին վայրի բնություն: BBC-ն հրապարակել է արջերին վայրի բնություն վերադարձնելու տեսանյութը:

Մոտ մեկ տարի առաջ հիմնադարմի խնամակալությանը հանձնվեցին Լոռիում հայտնաբերված արջի քոթոթներ, որոնք մնացել են առանց մոր: Այժմ, մոտ 1.5 տարեկան արջերը վերադարձվել են վայրի բնություն: Հիմնադարմի ջանքերով Զանգակի ու Բամբակի հետ տարվեցին հատուկ աշխատանքներ, որոնց շնորհիվ կենդանիներն այսօր հանդիսանում են Հայաստանի կենսաբազմազանության լիարժեք միավորներ և կարող են ինքնուրույն հոգալ սեփական կարիքները: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում