Ինչպես տեղափոխվեց զվարճանքի համալիրում պահվող կարմիրգրքյան բեզոարյան այծը (տեսանյութ)

Նախնական պայմանավորվածության համաձայն այսօր՝ մայիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների և Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետների համատեղ աշխատանքների արդյունքում «10-ից 10» զվարճանքի համալիրում պահվող կարմիրգրքյան բեզոարյան այծը տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող Երևանի կենդանաբանական այգի: 

Նշենք նաև, որ «Իքս Գրուպ» ընկերությունից մեզ հայտնել են, որ նշված «10-ից 10» զվարճանքի համալիրը տրված է վարձակալության «Մոն Ամի Դիզայն Ստուդիո» ՍՊԸ-ին: 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված «Հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում» վերտառությամբ հրապարակումների հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել էին «10-ից 10» զվարճանքի համալիր և վերջինիս տնօրինության հետ համաձայանության եկել կարմիրգրքյան կենդանուն Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու հարցում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում