Ռուսաստանում կթույլատրվի խոյադելֆինների որսը (տեսանյութ)

Մինչ ՌԴ Բնապահպանության նախարարությունը, չնայած գիտնականների և բնապահպանների հորդորներին, հրաժարվում է գիշատիչ խոյադելֆինների տեսակը գրանցել Կարմիր գրքում, նույն երկրի Գյուղատնտեսության նախարարության ենթակա կառույցներից մեկն այս կենդանու որսի թույլտվության փաստաթղթեր է նախապատրաստում: 

Վլադիվոստոկում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ Գյուղնախը առաջարկել է խոյադելֆինի 13 առանձնյակի որսի թույլտվության քվոտա սահմանել: Դա մեծ քանակություն է հաշվի առնելով, որ Ռուսաստանի ծովերում հաշվվում է ոչ ավելի քան 400-600 խոյադելֆին: 

Այս քայլը Գյուղնախը բացատրում է հյուսիսում ապրող ազգերի կենսական անհրաժեշտությունների մասին անհանգստությամբ: «Այն ժամանակ, երբ հասարակ քաղաքաբնակ մարդը՝ դուրս գալով տրանսպորտից, իր համար սուպերմարկետից գնումներ է կատարում, հյուսիսային փոքրիկ հյուղակում բնակվող որսորդը նավակ է նստում, որպեսզի իր համար սնունդ և գումար հայթայթի որսի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:

Բայց, ինչպես գրում է National Geographic-ը, այս տարբերակն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ ժամանակակից Ռուսաստանում խոյադելֆինների որսը ոչ թե կենսական անհրաժեշտություն է, այլ դաժան և շատ շահավետ բիզնես: Այս կենդանիներին հաճախ վաճառում են ակվարիումային բիզնեսներին, ընդ որում՝ յուրաքանչյուր առանձյակն արժե 1-15 մլն դոլար: Բացի օրենքով թույլատրված սահմանաչափերի, իրականացվում է նաև որսագողություն, որի դեմ պայքարելը դժվար է, քանի դեռ խոյադելֆինը համարվում է արդյունաբերական տեսակ և չի պահպանվում օրենքով: 

Աղբյուրը նշում է նաև, որ ՌԴ Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններն ամեն ինչ անում են, որպեսզի ծովային գիշատչի այս տեսակը չհայտնվի Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում