Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում
![](https://econews.am/disk/07-05-18/cf474915492649ebc88b368a91cbac10.jpg)
Սույն թվականի մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.810 և արևելյան երկայնության 43.170 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի հեռավորությունը ՀՀ պետական սահմանից կազմում է 80-85 կմ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/21-09-20/0c751a007bf0892625a4d85f06b52204.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-09-20/058fe27ce0e9f1053e7efb610eb518fa.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-08-20/11aab76a2cb1a36205aa329ad9101c4d.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/17-08-20/6ab806e6087a17ce37af0bf6a17a5c9a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-08-20/cfb97bc09aa580e1d52e589965b0fdf0.jpg&w=300&h=200)