Կառավարությունը պատրաստվում է բացահայտել հանքերի իրական տերերին
![](https://econews.am/disk/29-03-18/cf521f585ec3950bbd909adf686cf997.jpg)
Մինչև 2020թ-ը ՀՀ-ում գործող հանքերը կդառնան ավելի թափանցիկ։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում պետք է, որ երևան հանքերի հետևում կանգնած իրական տերերը, այդ թվում` քաղաքական ազդեցություն ունեցողները։ ՀՀ կառավարությունը միջազգային կառույցներին խոստացել է բացահայտել դրանց իրական սեփականատերերին և այժմ սկսում է իրագործել իր գործունեության ծրագրով նախատեսված և միջազգային կառույցին տված «խոստումը»։
Նշենք, որ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի» առաջ` պարտավորվելով մինչև 2018թ. հունվարի 1-ը հրապարակել ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը։
Սկզբում ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբ` մի շարք նախարարությունների մասնակցությամբ։ Իսկ ամբողջական էլեկտրոնային ռեգիստրը պատրաստ կլինի և հանրությանը կներկայացվի արդեն 2019թ-ի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/1795dfc7172a5053b9504176d64a50f6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/7fdef48e91dad8a820115591b12c3b84.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/22-08-22/9cd4da82ac123ea324c3d6021a050b09.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-08-22/e4060fac3eecfc54b3f98f013ee662ed.jpg&w=300&h=200)