«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքեր են հայտնաբերվել

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից մարտի 20-ին հանրային մոնիտորինգ իրականացնող էկոպատրուլի մասնակիցների ահազանգի հիման վրա արտահերթ ստուգայցի ընթացքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինաբար կուտակած հաճար տեսակի շուրջ 10 խ.մ. փայտանյութ: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի առնչությամբ «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում