Ցավալի պայմաններում պահվող Բալու արջն արդեն ազատավանդակում է. կենդանին շեղումներ ունի (ֆոտո)
![](https://econews.am/disk/20-03-18/c5535a2471f428d5aeffa7c4148bfc0d.jpg)
![](https://econews.am/disk/20-03-18/2973c829d4268aa405b7fb92f34e1bdc.jpg)
![](https://econews.am/disk/20-03-18/b0e7f5b3ef58719721dbf3005130dc25.jpg)
![](https://econews.am/disk/20-03-18/7b18faa4e76576963407b42c686096b6.jpg)
Ինչպես տեղեկացրել ենք, Վերին Արտաշատում գտնվող մասնավոր սեփականություններից մեկի բակում ցավալի պայմաններում պահվող արջի սեփականատերը երկար բանակցություններից հետո «հանձնվեց»: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով արջն այժմ տեղափոխվել է առավել բարվոք պայմաններ ապահովող ապաստարան:
Այսօր Բալու անունով արջին արձակեցին Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի արջերի համար նախատեսված ազատավանդակ: Ազատավանդակում հայտնվելուց հետո արջը վազվզում էր, թռչկոտում: Ինչպես տեղեկանում ենք FPWC հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թևոսյանից, առաջին հայացքից կենդանին ցնծության մեջ է, սակայն մասնագետների պնդմամբ դա լուրջ վարքագծային շեղումների մասին է խոսում:
Տեսանյութը՝ այստեղ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)