«Պոլիմետալ Արմենիա»-ն ստիպված եղավ նահանջել

«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Ընկերությունը տեղեկացնում է, որ որոշմանը նախորդել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն:

Նշենք, որ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ նախատեսում էր 2018-2021 թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի՝ Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի՝ Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում