«Ես արջին չեմ տալիս». սարսափելի պայմաններում պահվող արջին տեղափոխեցին կացարան (տեսանյութ)
![](https://econews.am/disk/06-03-18/99f638f59556288d624d4cc5e654b046.jpg)
Վերին Արտաշատում գտնվող մասնավոր սեփականություններից մեկի բակում պահվող արջի պայմանները ցավալի էին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով արջն այժմ տեղափոխվել է առավել բարվոք պայմաններ ապահովող ապաստարան: Արջի «սեփականատերը» արջին հանձնել էր այլ մարդու «խնամակալության» և հրաժարվում էր կենդանուն տեղափոխելու գաղափարից:
Այնուամենայնիվ, FPWC հիմնադրամի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների, ոստիկանների, ինչպես նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի թղթակցի այցելությունն ունեցավ իր արդյունքը. արջին հաջողվեց տեղափոխել առավել բարվոք պայմաններ ապահովող կացարան:
Մանրամասները՝ տեսանութում:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)