Econews.am | Ինչպես է «մահանում» Արալի ծովը. լուսանկար՝ տիեզերքից

Ինչպես է «մահանում» Արալի ծովը. լուսանկար՝ տիեզերքից

Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ով ներկայումս աշխատում է Միջազգային տիեզերական կայանի վրա, լուսանկարել է չորացող Արալի ծովը: Ջրի մակարդակը շարունակում է իջնել: Հրապարակելով լուսանկարը սոցիալական ցանցում, տիեզերագնացը հիշեցրել է, որ մինչև 1960-ականները Արալի ծովը հանդիսացել է մեծությամբ աշխարհում 4-րդ լիճը, որի մակերեսը կազմում էր 69 հազ քկմ: Մեր օրերում ջրի մակերեսը կրճատվել է մինչև 8.3 հազ քկմ: 

Լճի դեգրադացման գործընթացը սկսվեց, երբ դրան սնուցող գետերից սկսեցին ոռոգման և տնտեսական կարիքների ջրառ իրականացնել Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Հարավային Ղազախստանի համար: 1989թ.-ին Արալը բաժանվել է երկու իզոլացված ջրամբարի. Հյուսիսային և Հարավային Արալի ծովեր: Ջրի մակարդակի կարգավորման ուղղությամբ որոշ միջոցառումներ են կիրառվել, ինչի արդյունքում Հյուսիսային հատվածում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Սակայն, Հարավային Արալը շարունակում է տագնապալի իրավիճակում մնալ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում