Econews.am | Վայրի բնություն. Առյուծները «ծուղակ» են պատրաստել բորենու համար (տեսանյութ)

Վայրի բնություն. Առյուծները «ծուղակ» են պատրաստել բորենու համար (տեսանյութ)

«Kgalagadi» անվանմամբ պարկում մարդիկ հնարավորություն են ստանում ոչ միայն հիանալ վայրի կենդանիներով, այլև գիշերել բունգալոյում, որը հատուկ կառուցված է կենդանիներին չվնասելու սկզբունքով: Ավելին, տնակներն այնպիսի բնական տեսք ունեն, որ կենդանիները դրանք հաճախ օգտագործում են որսի ընթացքում՝ որպես թաքստոց:

Այսպիսի բունգալոյում կանգ առած ամուսնական զույգը վայրի բնության իսկական արկածի են ականատես լինում: Առյուծներն այնքան են մոտեցել տնակին, որ զբոսաշրջիկներն անհանգստացել են սեփական անվտանգության համար: 

Թաքնված առյուծներին չէր նկատել տարածքով անցնող բորենին, սակայն, նրան այնուամենայնիվ հաջողվեց փախչել: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում