Թեղուտ. լուսանկարի անտառներն էլ գոյություն չունեն (ֆոտո)

«Սարսափելի է ուղղակի, 2012-ին մենք փորձեցինք նկարահանել Թեղուտի հանքը, փորձեցինք ցույց տալ բնապահպանական խնդրի մասշտաբները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը: 

«Պարզվեց, որ տարածքը պաշտպանված է, մենք երկու օր լեռներում քայլեցինք, նկարեցինք այն անտառները, որը տեսնում եք աջ լուսանկարում, այն ժամանակ չկային արբանյակային լուսանկարներ։

SOS-ի 38-րդ թողարկման մեջ ստացվեց տեսանկարահանել այն ինչ անհնար էր նախկինում, բայց մասշտաբները ես չէի պատկերացնում։ Google-ը վերջապես թարմացրեց իր լուսանկարը, այստեղ դուք կտեսնեք բնապահպանական աղետի մասշտաբները, որը ավելի է մեծանալու, եթե մենք սրա դեմը չառնենք։

Դեղին խաչը այն կետն է, որը ամենամոտն է հանքին։ Մոտ օրերս անպայման գնալու ենք Թեղուտ, որ առանց դռոնի կարողանանք նկարահանել աղետի չափերը։ Դռոնով անհնար է ցույց տալ այն ինչ անում են մեր բնության հետ։ Աջ կողմում պատկերված լուսանկարի անտառներն էլ գոյություն չունեն»,- գրել է նա։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում